Без рубрики

Թունելից 13 կմ հեռավորությու վրա

Այս գիրքը ուսանող երեխաների մասին էր, ովքեր որոշել էին քնություններից հետ մեկնել քաղաքից դուրս հանգստի։ Գրքում մեզ շատ մանրամասն ներկայացնում են բոլոր հերոսներին, գլխավոր կերպարներն էրն Արամը, իր մտերիմ ընկեր Ալեքսը, Արփին ում սիրահարված էր Արամը և դասարանի ավագը Նեկտարը։ Ուսանողները որոշել էրն մեկնել Լոռի Արփիի առաջարկով։ Մեկնում էին երկու օրով Ալեքսի հոր մեծ մեքենայով։ Շատ չեմ մանրամասնի։ Երբ արդեն մութ էր և նրանք պետք է գնայն Լոռի իրենց հյուրանեց, ճանապարհին Ալեքսը նկատեց որ մեքենան չի աշխատում։ Այդտեղով անցնում էր մի փոքր մեքենա ում վարորդը Սամվելն էր, նա ոչինչով չկարողացավ օգնել և առաջարկեց գնալ իրենց գյուղ, բոլորը համաձայնվում են։ Գյուղը գտնվում էր թունելից 13կմ հեռավորություն վրա, նրա անունն էր «Լուռագարակ», բայց դա սովորական գյուղ չէր։ Մյուս օրը երբ գնացին փորձելու սարքել իրենց մեքենան, տեսան որ այն թունելը որով նրանք անցել էին փակ էր։ Նրանք վերադարձան գյուղ և որոշեցին ամեն օր գնալ և քիչ-քիչ փորձել այն բացել։ Ամեն օր այդ գյուղում մի բան կատարվում էր և ուսանողներ էին մահանում։ Այնտեղ չկար կապ և նրանք չէին կարող կապվել որևէ մեկի հետ։ Ուսանողներից երկուսը տեսնում են սև հագնված թիկնոցով մարդու, բայց երբ թիկնոցով մարդը դա նկատում է միանգամից սպանում է նրանց։ Այդպես շատերն են տեսնում նրան և մահանում։
Նեկտարը և Արփին անընդհատ գնում էին Սամվելի տուն նրա աղջկա՝ Նարեի հետ խաղալու և ցրվելու այդ ամենից։ Վերջում պարզվում է, որ այդ գյուղի բոլոր բնակիչները վարաքված են մի հիվանդությամբ, ինչից մարդիկ նման էին վամպիրի, նրանով վարակված էր և Նարեն։ Գրքի վերջում մենք իմանում ենք թե՝ ինչու էին ուսանողները մահանում և ուր էին կորում, նաև այն թէ ով էր Սամվելը և Թիկնոցով մարդը, ինչից էր մահացել Նարեի մայրը և ընհանրապես պատճառը թէ ինչու էին ուսանողներին այդտեղ պահում, բայց այդ գյուղից ողջ ոչ ոք դուրս չեկավ։ Ինձ շատ դուր եկավ գրքը և ընդհանրապես միտքը, քանի որ սիրում եմ այդպիսի ժանրի գրքեր։

Оставьте комментарий