Без рубрики

Տնային աշխատանք

  1. Առանձնացրո՛ւ բայերը:

Երբեք, մազեր, վազել, խմել, պարտեզ, պայման, խոսել, մտադրվել, մտածել, երազել, ափսե, պատերազմ, պատմություն, վերցնել, ցանկանալ:

  • Փակագծերում տրված բառերից ընտրել ճիշտը

Ա. Այդ գործարքը մեզ բոլորովին էլ (ձեռնատու, ձեռնտու) չէ, ուստի մենք հրաժարվում ենք:

Բ. Չորս ամիս աշխատավարձ չէր ստացել, որի հետևանքով վատացել էր նրա (ընտանեկան, ընտանեական) դրությունը:

Գ. Մասնագիտական խորհուրդը երիտասարդի ատենախոսությունը գնահատեց ըստ (արժանավույն, արժանվույն):

Դ. (Ներողություն, ներեղություն) խնդրելու փոխարեն հոխորտում է:

Ե. Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր (տասը, տաս) դրամ:

Զ. Լեռնագնացները, հաղթահարելով հերթական (բարձունքը, բարձրունքը), շարունակեցին իրենց երթը դեպի ամենաբարձր գագաթը:

3. Տրված համանուններով կազմիր նախադասություններ՝ հարկ, փող, ափ:

հարկ-Ես ճանաչում եմ մեր հարգի բոլոր հարևաններին։

փող-Ամեն օր հայրիկս ինձ փող է տալիս

ափ-Ամեն տարի մենք այցելում ենք նույն ափը։

4. Առանձնացրո՛ւ հականիշների հինգ զույգ՝ հերկել-հաստատել, կանուխ-ուշ, բիրտ-քնքուշ, վռնդել-հրավիրել, երկչոտ-համարձակ, էջ-թերթ, թեժ-մարմանդ, առաջին-միջին, փութկոտ-դանդաղկոտ: 

Կանուխ-ուշ, բիրտ-քնքուշ, վռնդել-հրավիրել, երկչոտ-համարձակ, թեժ-մարմանդ, առաջին-միջին, փութկոտ-դանդաղկոտ: 

Без рубрики

Արշակավան

Մասիսի հարավային ստորոտին, սկսեց կառուցել մի քաղաք, որը կոչվեց Արշակավան։ Ներսես կաթողիկոսը հորդորեց Արշակին հետ կանգնել քաղաքը կառուցելու մտքից՝ խոստանալով հետագայում նրա համար քաղաք կառուցել «օրինական ճանապարհով», քանի որ քաղաքը բնակեցնելու նպատակով Արշակ II-ը տարօրինակ հրաման էր արձակել։ Նա տեղեկացրել էր, որ բոլոր նրանք, ովքեր ունեն պարտքեր, գործած հանցանքներ, այլ պարտավորություններ, բնակություն են հաստատելու Արշակավանում։ Այսպիսի հրովարտակը կարող էր նախարարների դժգոհության պատճառ դառնալ, իրավունքների ու արդարադատության խախտում համարվել, ահա թե ինչու էր կաթողիկոսը հորդորում Արշակին ետ կանգնել այդ մտադրությունից։ Արշակը չլսեց կաթողիկոսին և ավարտին հասցրեց քաղաքի կառուցումը: Պատմիչների նկարագրությամբ՝ կարճ ժամանակ անց նորաստեղծ քաղաքը լցվում է զանազան հանցագործներով, ինչպես նաև ծանր պարտքեր ու պարտավորություններ ունեցող բազմաթիվ գյուղացիներով։ Սակայն քաղաքի բնակեցման գործընթացն առաջացրեց նախարարներից շատերի դժգոհությունը, քանի որ նախարարները զրկվել էին իրենց հողերում բազմաթիվ «աշխատող ձեռքերից»։ Նրանք համարում էին, որ խախտվել է իրենց սեփականության իրավունքը։ Շապուհ արքան Հայաստան է ուղարկում զորքեր: Ներսեհ Կամսարականի գլխավորությամբ և պարսկական զորքի օգնությամբ, ավերում են Արշակավանը: Արքայի և նախարարների միջև եղբայրասպան պատերազմը, հավանաբար, դեռ երկար կշարունակվեր, եթե չմիջամտեր կաթողիկոսը։ Ներսես Մեծի ջանքերով խաղաղություն է հաստատվում, և Արշակ II-ը պարտավորվում է չպատժել նախարարներին։ Դրժելով ձեռք բերված համաձայնությունը՝ նա դաժանորեն պատժում է իր դեմ պատերազմին և Արշակավանի կործանմանը մասնակցած մի շարք նախարարական տոհմերի։