Без рубрики

Դեկտեմբեր ամսվա ամփոփում

1. Գրել մերկասերմերի ընդհանուր կառուցվածքը․

Ունեն արմատներ, բուն, ցողուններ, և տերևներ, բազմանում և տարածվում են սերմերի միջոցով: Մերկասերմերը բացառապես ցամաքային, մշտադալար, հազվադեպ տերևաթափ ծառեր են, թփեր կամ լիանաներ: Մերկասերմերը բացառապես ցամաքային, մշտադալար, հազվադեպ տերևաթափ ծառեր են, թփեր կամ լիանաներ:

2. Մերկասերմերի բազմացումը․

Մերկասերմերին բնորոշ է սեռական բազմացումը: Սերմնավոր բույսերն, ի տարբերություն սպորավորների, բազմանում են ոչ թե սեռական և անսեռ սերունդների հերթագայությամբ, այլ հիմնականում սեռական ճանապարհով:  Մերկասերմ բույսերը ունեն կատարյալ և տարբերակված սեռական օրգաններ՝ կոներ: Տարբերում ենք արական և իգական կոներ։

3. Նկարագրել սեմնավոր բույսերի ընդհանուր նկարագիրը․

Սերմնավոր բույսերի (հատկապես ծածկասերմերի) գամետոֆիտը ռեդոկցված է։ Սերմնավոր բույսերն էվոլյուցիայի ընթացքում առաջացել են սպորավորներից։ Սերմերով բազմացող առաջին բույսերը եղել են սերմնավոր պտերները։

4. Ներկայացնել ծաղկավոր բույսերի կրկնակի բեղմնավորումը․

Կրկնակի բեղմնավորում, ծածկասերմ բույսերի սեռական պրոցես, բեղմնավորվում են ձվաբջիջը և սաղմնային պարկի երկրորդային կորիզը։ Միջատները ծաղկի նեկտարները հավաքոելուց նրանց վոտքերը կպնում են ծաղկին և երբ նրանք գնում են դեպի ուրիշ տաղիկը առաջանում են կրկնակի բենավօրումը:

5. Ինչպես է տեղի ունենում խաչաձև փոշոտումը․

Երկու տիպի փոշոտում կա՝ ինքնափոշոտում և խաչաձև փոշոտում։ Ինքնափոշոտումը կատարվում է երկսեռ ծաղիկներում, երբ ծակափոշին փոշանոթներից թափվում է նույն ծաղկի սպիի կամ փոշանոթից որևէ այլ եղանակով փոխադրվում է սպիի վրա մի ծաղկի սահմաններում։ Սակայն երկսեռությունը դեռևս բոլորովին էլ չի կանխորոշում ինքնափոշոտումը։

6. Ինչպես է տեղի ունենում ինքնափոշոտումը․

Ինքնաբեղմնավորմամբ (ավտոգամիայով) ավարտվող ինքնափոշոտումը տեղի է ունենում այն պայմանի դեպքում, երբ մոտավորապես միաժամանակ հասունանում են ծաղկափոշին և սաղմնապարկը։ Հասունացած փոշանոթը պայթում է, ծակափոշին դուրս է գալիս, և ծաղիկը քամուց ճոճվելու ժամանակ կամ միջատի օգնությամբ ծակափոշին կարող է ընկնել իր իսկ ծաղկի սպիի վրա։ Բացի դրանից, անհրաժեշտ է նաև, որ բիոֆիզիկական և բիոքիմիկան կարգի խոչընդոտներ չլինեն։ Այսպես օրինակ երբեմն ծաղկափոշին ֆիզիկապես չի կարող ընկնել սպիի վրա իր ծաղկում՝ փոշանոթների և սպիի դասավորության կամ թե այն պատճառով, որ փոշանոթը բացվում Է սպիի հակառակ կողմում։

Без рубрики

Մերկասերմերի բազմացումը

Մերկասերմերին բնորոշ է մասնագիտացված սեռական բազմացումը: Սերմնավոր բույսերն, ի տարբերություն սպորավորների, բազմանում են ոչ թե սեռական և անսեռ սերունդների հերթագայությամբ, այլ հիմնականում սեռական ճանապարհով: Մերկասերմ բույսերը ունեն կատարյալ և տարբերակված սեռական օրգաններ՝ կոներ: Տարբերում ենք արական և իգական կոներ։  Արական կոներում հասունանում են փոշեհատիկները, որոնցում զարգանում են արական գամետները՝ սպերմիումները: Իգական կոներում զարգանում են իգական գամետները՝  սերմնաբողբոջները:

Արական կոներում հասունացումից հետո փոշեհատիկները քամու միջոցով տեղափոխվում են իգական կոների վրա, որոնց թեփուկների արանքում գտնվում են իգական սերմնաբողբոջները: Արական գամետների տեղափոխումը իգական ռական օրգանների վրա կոչվում է փոշոտում:Փոշոտումից հետո իգական  կոները կանաչում են, նրանց թեփուկները փակվում և սոսնձվում են խեժով: Հաջորդ գարնանը տեղի է ունենում բեղմնավորում և առաջանում է զիգոտ:Զիգոտից զարգանում է սաղմը, իսկ սերմնաբողբոջից՝ սերմը:

Без рубрики

Տնային աշխատանք

Տնային՝145-147

145․

1.2(x-1)+3(2-x)=2x-2+6-3x=-x+4
2.2ab(3-2a)+4b(3a-7a2)=6ab-4a2b+12ab-28a2b=28ab+8a2b
3.7m (m – n) – 3n (n + m)=7m2-7mn-3n2-3nm=4m2-7mn-3nm
4.(x – 2y)*– 2xy – 28x2y =-2x2+4xy2-28x2y


146

 2x + (x – 1)(x + 1)=2x+x2+x-x-1=2x+x2-1

 7p² – (p + 1)(p + 2)= 7p2-p2-2p+p+2

 (a + 2)(a – 1) – (a + 1)(a – 2)=a2+a+2a-2-a2+2a+a-2=a²–a+2a–2–a²+a+2= 2a

 (p + 2)(p – 1) + (p + 3) (p – 5)= p2-p+2p-2+p2-5p-15=2p²–p–17

 (4 – x) (2 – x) – (x + 2) (1 – x)=8-4x-2x+x2-x+x2+2-2x

Без рубрики

Նախատոնական նախագծային փաթեթ

Ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 20-24


Նախագծեր 1. Ամանորյա ստեղծագործությունների ընթերցում: Կարդալ ստեղծագործությունները, վերլուծել, քննարկել, կարծիք գրել բլոգում: 

Հայկական Ամանոր

Այս պատմվածքը ասում է նրա մասին թե ինչպես են նշում Ամանորը Հայաստանում թե ինչպիսի ավանդույթներ կան, ինչպես են նշում այն տարբեր ազգերում։ Օրինակ ասում է, որ Թբիլիսում թխվող մարդակերպ հացերից մեկը չիք էր մեկը` էգ: Համշենում ընդունված էր շնորհավորել ոչ միայն միմյանց այլ նաև գոմերն ու անասունները, մթերանոցները եւ մաղթում բախտ ու
հաջողության: Ինչ է Ամանորին խորհրդանշում հացը՝ բարձր Հայքում ճերմակ ցորենի հաց էին թխում, կեսը ուտում էին հին տարում, մյուս
կեսը` Նոր տարում, կարծես խնդրելով հայոց աստվածներին, որ Նոր տարին հին
տարվա պես հացառատ լինի:

Սբ․ ծննդյան հեքիաթի սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ որն ամբողջ օրը սրինգ էր նվագում: Երբեմն արտասովոր էր լինում նրա նվագը և անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մարդիկ պատմեցին նրան, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Երբ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
 Աղջիկ հարցրեց թե ինչո՞ւ չի ուզում նվագել։

Սրինգը պատասխանեց որ ոչ թե նա չի ուզում նվագել այլ աղջիկը այլևս չի լսում իրեն։
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ ասելով ինչպե՞ս ապրել առանց սրինգի, դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:

Սրինգն ասաց որ այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` նրա աչքերով: Սակայն ապագա կյանքի համար նա պետք է ընտրի դրանցից մեկը: Եթե նա նախընտրի աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնա ունկնդիր, և նրա կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրի աշխարհը նրա աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսի ինքն իրեն և կրկին նվագի: Սակայն ստիպված կլինի այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
Աղջիկը վեր կացավ աթոռից և հարցրեց որքան լուրջ է այդ ամենը
 Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
 Նա ասաց որ հիմա կնվագի։ Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Սուրբ ծննդյան հեքիաթ

մի օր Լիբանանի հիասքանչ անտառներից մեկում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը միասին դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին: Եվ մի գեղեցիկ օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին:

Առաջինն ասաց- ես կուզենայի գահ դառնալ, որին կբազմեր աշխարհի ամենազորեղ թագավորը: Երկրորոդն ասաց- Իսկ ես կուզենայի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու կվերափոխեր։ Երրորդն ասաց,- ես երազում եմ, որ մարդիկ` ամեն անգամ ինձ նայելով` հիշեին Աստծուն: Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և ահա, անտառում հայտնվեցին փայտահատները:

Առաջին մայրուց փարախ սարքեցին, իսկ նրա բնափայտի մնացորդներից` մսուր պատրաստեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի: Երրորդ ծառի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:

Ժամանակն անցնում էր, ամուսնական մի զույգ օթևան չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր որդի ունեցավ, և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա: Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ, ինքը հենարան էր դարձել Աշխարհի ամենակարող Թագավորին: Տարիներ անց մի գեղջկական սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Եվ մինչ ընթրիքը սկսելը, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց սեղանին դրված հացի և գինու մասին: Եվ երկրորդ մայրին անմիջապես հասկացավ, որ հենց այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև Մարդու և Աստծո միջև միությանը: Հաջորդ առավոտյան երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց տանջված ու վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ ծառը հասկացավ իր համար նախանշված բախտը: Մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:

Խոսեի սանդալները

Բրազիլիայի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով`համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար: Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, մորաքույրը դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի, սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը: Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, ընտրություն չուներ, բայցևայնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:
Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:
Մոտեցավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում: Աղջիկներն ու տղաները քայլում էին, և հաշվի չառնելով Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը: Երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն` լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ` փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, նա նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական: Հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային: Առաջ երբեք չէր տեսել այդ տղային և կարծեց, որ նա պետք է երկար քայլեր` այդտեղ հասնելու համար: Մտածեց. նրա ոտքերը երևի սառած են: Նրան կտամ իմ սանդալներից մեկը` գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը: Իր սանդալներից մեկը տալով տղային` մյուսով վերադարձավ տուն: Ս Տուն հասնելուն պես մորաքույրը նկատեց նրա ոտքի մի սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի: Ամբողջ գիշեր դողաց վախից, և երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսեց: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ, ինչ է կատարվում: Դեռևս քնաթաթախ Խոսեն սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, այն շրջապատված էր տաբեր տեսակի խաղալիքներով, հեծանիվներով ու հագուստով: Իսկ հարևանները գոռում-գոչում էին, հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետև արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել:
Այստեղ շնչասպառ ներս մտավ այն եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը տոնակատարությունն էր. եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուս` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ավյունով և սիրով: